SCREAM OF SOUL

Խիզախը նա չէ, ով չի վախենում։

Խիզախը նա է, ով վախենում է, բայց միևնույն է անում է։

0 m
LOADING SOUL...
Scream of Soul logo Scream of Soul
Ամրագրել
Ոլորում 0%
Ազատ անկում Անվտանգություն Որոշում
Գլուխ 01 · Ազատ անկում N 47.18° / E 12.05°

Հաղթահարիր
ինքդ քեզ

Եթե մեր կամքը լիներ, մենք արկածային տուրիզմը կնշանակեինք որպես կյանքի հանդեպ հետաքրքրությունը վերականգնելու լավագույն միջոցներից մեկը։ Երբեմն բավական է դուրս գալ առօրյայից, հաղթահարել սեփական վախերը, հայտնվել բնության մեջ և զգալ իրական էմոցիաներ, որպեսզի նորից հիշես, թե ինչ է նշանակում ապրել։

Ազատ անկում
4
վայրկյան
Բարձրություն
120
մետր
Գլուխ 02 · Անվտանգություն 2.4 km span

Մեկ քայլ՝
դեպի
ազատություն

Մեկ քայլ՝ դեպի ազատություն։ Մեր բոլոր համակարգերը կառուցված են կրկնակի ապահովագրման սկզբունքով: Մեզ համար անվտանգությունը պարզապես կանոն չէ, այլ սկզբունք։ Վստահիր մեր թիմին։ Վստահիր ինքդ քեզ։ Ուղղակի արա այդ մեկ քայլը։ Մնացածն արդեն կանի ֆիզիկան։ Իսկ դու կզգաս այն, ինչը բառերով դժվար է նկարագրել. ազատ անկման զգացողություն, ադրենալինի հզոր ալիք, էնդորֆինների արտազատում և այն աննկարագրելի ազատությունը, որը ստիպում է նորից ու նորից վերադառնալ։

Թռիչքներ՝ 10 րոպեն մեկ
Թռիչքների օր՝ ամեն շաբաթ

Գլուխ 03 · Որոշում grade VI · dry

Լավագույն
պատմությունները
սկսվում են
մեկ որոշումից

Մենք ստեղծում ենք փորձառություններ, որոնք փոխում են ոչ միայն օրը, այլև քեզ։ Յուրաքանչյուր երթուղի, յուրաքանչյուր հաղթահարված խոչընդոտ և յուրաքանչյուր նոր բարձրություն հնարավորություն է ճանաչելու սեփական ուժերը, հաղթահարելու վախերը և վերադառնալու ավելի վստահ ու լիարժեք զգացողությամբ։

Աջակցություն յուրաքանչյուր փուլում
100%
Անվտանգություն
100%
Կյանքի հանդեպ սեր
100%
• Scream of Soul Team • Հաղթիր քո վախերը • Պարանով թռիչք 65Մ • Կանյոնինգ Վիշապի Կիրճում • Պարանով թռիչք 120Մ • Ապրիր կրքով • Էքստրեմալ սպորտ Հայաստան • Scream of Soul Team • Հաղթիր քո վախերը • Պարանով թռիչք 65Մ • Կանյոնինգ Վիշապի Կիրճում • Պարանով թռիչք 120Մ • Ապրիր կրքով • Էքստրեմալ սպորտ Հայաստան • Scream of Soul Team • Հաղթիր քո վախերը • Պարանով թռիչք 65Մ • Կանյոնինգ Վիշապի Կիրճում • Պարանով թռիչք 120Մ • Ապրիր կրքով • Էքստրեմալ սպորտ Հայաստան

Առաջիկա տուրերը

Rope jumping 120 meters
Rope jumping 65 meters
Canyoning in Dragon's Canyon
Canyoning Devil's bridge
Wild Ice Skating
Ընտրեք արկած.
1 մարդ
ՆԱԽԱԳԾԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

Scream of Soul-ը ստեղծվել է մեկ գաղափարի շուրջ՝ ապրել կյանքը ամբողջ ուժով։

Մենք հավատում ենք, որ կյանքի ամենավառ պահերը սկսվում են այնտեղ, որտեղ ավարտվում է առօրյան։ Հենց այդ պատճառով ենք մենք ընտրել ժայռերը, կիրճերը, լեռներն ու բարձրությունները՝ այնպիսի վայրեր, որտեղ մարդը նորից գտնում է իրեն։

Մենք պարզապես չենք կազմակերպում արկածային տուրեր։ Մենք ուզում ենք, որ մարդիկ զգան այն նույն ազատությունը, ոգևորությունն ու կյանքի հանդեպ սերը, որոնք տարիներ շարունակ զգում ենք մենք։ Եթե այդ զգացողությունները փոխել են մեր կյանքը, ապա վստահ ենք, որ կարող են փոխել նաև քոնը։

Scream of Soul team guiding a client during an extreme adventure
Guest enjoying a rope jumping adventure in Armenia
Scenic canyon landscape at a Scream of Soul adventure location
13+
ՏԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ
10,000+
ԵՐՋԱՆԻԿ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
0
ՊԱՏԱՀԱՐ
Scream of Soul extreme tour — enlarged gallery photo
Արձագանքներ

Ի՞նչ են ասում մեր հյուրերը

Կարդացեք նրանց տպավորությունները, ովքեր արդեն հաղթահարել են իրենց վախերը մեզ հետ:

Առանձնահատուկ շնորհակալություն @scream_of_soul_team թիմին 💚 Ամբողջ ընթացքում կատակում էին, ծիծաղում, այնպիսի թեթև մթնոլորտ էին ստեղծել, որ լարվածություն ընդհանրապես չկար։ Թեև ես առանց այդ էլ չէի վախենում, բայց միևնույն է ուժեղ աջակցություն էի զգում։ Միանգամից պարզ էր, որ պրոֆեսիոնալներ են աշխատում, և անհանգստանալու կարիք չկա։

Լավագույն նվերը, որ երբևէ ստացել եմ: Շատ շնորհակալ եմ, տղաներ: 💙 Ես հիանալի ժամանակ անցկացրեցի ձեզ հետ թռչելիս: Դուք ուղղակի հրաշք եք: Ես լիովին սիրահարված եմ ձեր երկրի գեղեցկությանը և հաստատ մի օր կվերադառնամ: Անհամբեր սպասում եմ ձեզ նորից հանդիպելուն և ձեզ հետ էլի թռիչքներ անելուն: 🫶

Շատ շնորհակալ եմ, ձեզ հետ իսկապես կատարյալ փորձառություն էր,, սպասում եմ ձեզ հետ հաջորդ արկածին 🙏🙏❤️

Բարև ձեզ, այսօր թռիչք ենք ունեցել և ես կարևոր եմ համարում ասել որ ձեր աշխատակիցները իրենց գործը գերազանց կատարում են, շնորհակալ եմ անչափ ու հույս ունեմ ավելի բարձր տեղերում էլ կկազմակերպեք թռիչքներ 😊

@scream_of_soul_team շնորհակալ եմ երազանքս իրականացնելու համար 🫶 եթե ավելի մեծ բարձրություն լինի՝ ուրախ կլինեմ կրկին այցելել ձեզ ⛰️

Գիտեմ, եղել եմ ձեզ մոտ ❤️❤️ ու միշտ ասում եմ, որ ձեզ հանգիստ կարող են վստահել 😍😍 Ապրեք շատ։ Շնորհակալ եմ ձեր թիմին հոգատարության ու համբերատարության համար։ 💚

Բարի երեկո 💗 Սրտանց ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել այս հրաշալի թիմին: Դուք պարզապես ՀՐԱՇՔ եք ձեր վերաբերմունքով, պրոֆեսիոնալիզմով, հոգատարությամբ և անկեղծ ժպիտով: 💗 Շնորհակալ եմ այն գեղեցիկ զգացմունքների, և անմոռանալի տպավորությունների համար, որոնք ինձ պարգևեցիք: Մաղթում եմ ձեզ անսահման հաջողություններ, նոր ձեռքբերումներ և միշտ նույնքան միասնական ու լուսավոր թիմ մնաք:Դուք իսկապես լավագույնն եք: 💗💗💗🥺

Բարև ձեզ 🥰💗 դուք այնպես արեցիք, որ ես ուզում եմ անընդհատ գալ ձեզ մոտ և թռչել 😂 Ուզում եմ գալ սեպտեմբերի 28-ին և հարց ունեմ, այս անգամ ուզում եմ մեջքով թռչել, դրա մասին պետք է նախապես զգուշացնե՞լ, թե՞ տեղում կարող եմ ասել: Եվ ևս մեկ շատ կարևոր հարց, ես ուզում եմ այսպիսի վիդեո, հնարավո՞ր է այդ օրը նույնպես այդպես անել 🥰💗

Շատ շնորհակալ ենք, մենք հիանալի փորձառություն ունեցանք ձեզ հետ: Ես հիմա ճամփորդական ուղեցույց եմ պատրաստում հրապարակելու համար և անպայման ներառելու եմ ձեր ընկերությունը։ Մաղթում եմ ձեզ մեծ հաջողություններ 🥰🥰

Դուք լավագույնն եք, անպայման էլի եմ գալու ձեզ մոտ 🙏 Շատ շնորհակալ եմ վստահության և նման էմոցիաների համար։

Այնքան շնորհակալ եմ ձեզ 😍😍🙏😭😭😭 դուք ինձ հնարավորություն տվեցիք հաղթանակ տանեմ, ոնց կասեր ձեր աշխատակից Դանիելը։ Ինքը ինձ շատ օգնեց, շնորհակալ եմ, որ այդքան անհատական եք մոտենում յուրաքանչյուրին 💜💜 Scream of the soul the best 🫶🫶🫶🫶

Իդեալական է։ Շնորհակալություն։ Իմ հրավիրած մարդիկ նույնպես կթռչեն։

Հաճախ տրվող հարցեր.

Այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ առաջին ցատկից առաջ: Հարցեր ունե՞ք: Գրե՛ք մեզ — պատասխանում ենք մեկ ժամում:

Այո՛։ Մենք օգտագործում ենք միայն պրոֆեսիոնալ, սերտիֆիկացված ալպինիստական պարագաներ։ Յուրաքանչյուր աշխատող համակարգ կրկնօրինակված է, ինչը ապահովում է առավելագույն անվտանգություն։ Մեր հրահանգիչները պրոֆեսիոնալ ալպինիստներ են և բարձր որակավորում ունեցող մասնագետներ։

Հարմարավետ սպորտային կոշիկներ և բարձր տրամադրություն: Մնացած հանդերձանքը տրամադրում ենք մենք:

Մենք մշտապես հետևում ենք եղանակային պայմաններին։ Եթե անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մեր կողմից չեղարկում լինի, Ձեր տոմսը մնում է ուժի մեջ, և այն կարող եք օգտագործել հաջորդ շաբաթների ընթացքում։

Ունենք GoPro և Insta360 տեսախցիկներ։ Հավելյալ արժեքը՝ 3,000 դրամ։ Ձեզ ուղարկում ենք չմշակված հոլովակները՝ նկարահանման օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։

Գրանցումը հաստատվում է ամրագրումից և վճարումից անմիջապես հետո։ հաստատվում է միայն ամբողջական վճարումից հետո։ Գնված տոմսը չի վերադարձվում այցը չեղարկելու դեպքում՝ եթե չեղարկումը կատարվում է միջոցառման մեկնարկից 24 ժամ առաջ, անկախ պատճառներից (ներառյալ հիվանդություն, ֆորսմաժորային հանգամանքներ և այլ անձնական պատճառներ)։ Տոմսի վերադարձը հնարավոր է միայն այն դեպքում, եթե միջոցառումը չեղարկվում է կազմակերպողի կողմից։

Դուք կարող եք հասնել մեզ անձնական մեքենայով, տաքսիով կամ օգտվել մեր տրանսֆերի ծառայությունից (այն կարող եք ավելացնել ամրագրման ժամանակ): Տեղանքի ճշգրիտ կոորդինատները և մանրամասն ուղեցույցը մեր ադմինիստրատորը կուղարկի ձեզ ամրագրումը հաստատելուց անմիջապես հետո:

SCREAM OF SOUL

Ձեր լավագույն ուղեկցորդը Հայաստանում էքստրեմալ արկածների աշխարհում։

Մեր Վայրերը

📍 Վայոց ձորի մարզ, Վիշապի ձոր — ռոփջամփինգի կետ №1

📍 Արարատի մարզ, Դժոխքի ձոր — ռոփջամփինգի կետ №2

📍 Վայոց ձորի մարզ, Վիշապի կիրճ — կանյոնինգի կետ №1

📍 Սյունիքի մարզ, Սատանի կամուրջ — կանյոնինգի կետ №2

⏰ Շաբ, Կիր

Հետևեք Արկածներին

Վայրեր · Հայաստան

Գտիր քո արկածը